Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Լև Ռուդնև |
Ստեղծում | 1954 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ramenki District? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | Թուջ և գրանիտ |
Մասն է | Q116947402? |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Western district of Moscow Վիքիպահեստում |
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Столетову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Ստոլետովին։ Տեղադրվել է 1953 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկական ֆակուլտետի դիմաց[1]։ Հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Սելիխանովը[2] և ճարտարապետ Լև Ռուդնևը[3][4][5]։
Ալեքսանդր Ստոլետովի հուշարձանը պատմության, քաղաքաշինության և ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է (գրանցման համար` 771420980820005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մարտի 23-ի № 647 որոշման[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը պատրաստվել է թուջից և պատկերում է վերարկուով նստած գիտնականին։ Նրա ձեռքերում բաց գիրք է, որը դրված է ծնկներին։ Հուշարձանը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա արված է հետևյալ հիշատակային մակագրությունը. «Ալեքսանդր Գրիգորևիչ Ստոլետով, 1839-1896»[7]։
Քանդակը «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքերի համալիր» համակառույցի մի մասն է։ 1987 թվականին այն վերցվել է կառավարության պաշտպանության ներքո, և նրան շնորհվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[8]։
2014-2015 թվականներին Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտը (Մոսգորնասլեդիե) վերականգնել է հուշարձանը[9][10]։ Այն մաքրվել է փոշուց ու կեղտից, ողորկվել է և ծածկվել հատուկ պաշտպանիչ լուծույթով, ինչպես նաև փակվել են ճաքերը։ Կապալառուն եղել է «Ագեյ-7» ընկերությունը[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вострышев, 2010, էջ 409
- ↑ Зиновьева «Все тайны столицы», 2017
- ↑ Белявский, 1980, էջ 150
- ↑ Зиновьева «Символы сталинской Москвы», 2009, էջ 292
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 832
- ↑ «Комплекс зданий Московского государственного университета им. М.В.Ломоносова».
- ↑ Кожевников, 1976, էջ 111
- ↑ «Решение о принятии под государственную охрану зданий памятников архитектуры советского времени». Единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации. 1987 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Мария Смолина (2014 թ․ մայիսի 16). «В Москве начинается ремонт». Noteru.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.». MosDay.ru. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Памятники учёным на Воробьёвых горах будут отреставрированы в 2014 году». Комплекс градостроительной политики и строительства города Москвы. 2014 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «58 миллионов потребуется для восстановления в столице на Воробьевых горах монументальных памятников». rooffaq.com. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белявский М. Т. Их имена увековечены в Москве: Учёные и питомцы Московского университета. — М.: Издательство Московского университета, 1980. — 121 с.
- Вострышев М. И. Москва: все улицы, площади, бульвары, переулки. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — 688 с. — ISBN 978-5-699-33874-0
- Зиновьева О. Символы сталинской Москвы. — М.: ТОНЧУ, 2009. — 299 с.
- Зиновьева О. Москва. Наука и культура в зеркале веков. Все тайны столицы. — М.: АСТ, 2017. — ISBN 5457654451, 9785457654457
- Кожевников Р. Памятники и монументы Москвы. — М.: Московский рабочий, 1976. — 167 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790